Ոչ թե պարտքով պարտք, այլ պարտքի վերադարձ՝ տնտեսության գեներացրած ավելացված արժեքի հաշվին. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 Ոչ թե պարտքով պարտք, այլ պարտքի վերադարձ՝ տնտեսության գեներացրած ավելացված արժեքի հաշվին. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Եթե մեր երկրի տնտեսությունը արմատապես չվերակառուցվի ու չզարգանա, մեր հանդեպ թշնամու ագրեսիվ հավակնություններն ավարտ չեն ունենա։ Եվ տնտեսության զարգացմանն առնչվող խնդիրները քննարկելիս չենք կարող չանդրադառնալ երկրի պետական, այդ թվում՝ արտաքին պարտքին։ Պարտքային ի՞նչ պատկեր ունենք հիմա, ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը, առհասարակ, այդ պարտքի այսչափ ավելացումը մտահոգի՞չ է, թե՞ ոչ կամ՝ ո՞ր դեպքում է արդեն անհանգստացնող երկրի համար, որ դեպքում՝ ոչ։ Այս եւ այլ հարցերի պարզաբանումը «ՀՀ»-ն փորձեց ստանալ տնտեսագետ Կարեն Սարգսյանից։

Ներկա դրությամբ Հայաստանի պետական պարտքի ծավալն արդեն հասել է 9 մլրդ դոլարի կամ մեր ՀՆԱ-ի ավելի քան 70 տոկոսի, որից միայն արտաքին պարտքը կազմում է 6.73 մլրդ դոլար, ինչը կազմում է ՀՆԱ-ի 49 տոկոսը։ Համավարակի հետեւանքով 2020 թ. նախնական պլանավորվածի համեմատ ՀՀ պետական պարտքն աճել է շուրջ 14 տոկոսով։ Ընդ որում՝ այս աճը տեղի է ունեցել առավելապես արտաքին պարտքի հաշվին՝ 941 մլն դոլար չափով։ 2021 թ. կառավարության կողմից պլանավորվել է՝ պետական պարտքը կրկին աճելու է եւ տարեվերջին կհասնի 9.2 մլրդ դոլարի, ինչը կկազմի ՀՆԱ հարաբերակցությամբ 72 տոկոս։

Տնտեսագետը նշեց, որ ճգնաժամային իրավիճակում պետական եկամուտների կրճատման եւ ծախսերի անխուսափելի ավելացման պարագայում պետական պարտքի աճը նույնպես անխուսափելի է, եւ աշխարհի բոլոր երկրները բախվել են այս խնդրին:

Բայց շատ երկրներ հնարավորություն ունեն դիմանալու, քանզի գումարը ներարկում են իրենց տնտեսություններին, որոնք էլ ավելացված արժեք են ստեղծում՝ դրանով իսկ պետությանը պարտքային սպասարկման հնարավորություն տալով։ Բայց Հայաստանի պարագայում խնդիր կա… թեեւ կան նաեւ այդ խնդրի լուծման ուղիները:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում