«Սարդ մարդու» մասին առաջին կոմիքսն աճուրդում վաճառվել է 3․6 մլն դոլարով

«Սարդ մարդու» մասին առաջին կոմիքսն աճուրդում վաճառվել է 3․6 մլն դոլարով

Կոմիքսի թողարկումը, որտեղ առաջին անգամ հիշատակվում է «Սարդ մարդ» սուպերհերոսի մասին, ԱՄՆ-ում Heritage Auction-ի աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3․6 մլն դոլարով։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

1962 թվականին լույս տեսած Amazing Fantasy կոմիքսի № 15 թողարկումը պահպանվել է իդեալական վիճակում, դրանով է պայմանավորված բարձր գինը։

Սա նոր ռեկորդ է․ նախկինը պատկանել է 1938 թվականի Action Comics №1 –ին, որտեղ առաջին անգամ հայտնվել է Սուպերմենը։ Այն ձեռք է բերվել 2021 թվականի սկզբին, 3․25 մլն դոլարով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում