Վարդենիսի հիվանդանոցը կհագեցվի նոր տեխնիկայով և կշարունակի գործել
Վարդենիս քաղաքի հիվանդանոցը կհագեցվի նոր տեխնիկայով և բարձր մակարդակով կշարունակի գործել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:
«Վարդենիսի հիվանդանոցի հետ կապված՝ կայացվել է որոշում, և այդ հիվանդանոցը կշարունակի գոյություն ունենալ, զարգանալ, քաղաքացիական հիվանդանոց կլինի, կհագեցվի նոր տեխնիկայով, կնորոգենք, և ամենաբարձր մակարդակով այդ հիվանդանոցը կշարունակի գործել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց, որ քաղաքացիական հիվանդանոցները հատկապես մեծ և արդյունավետ աշխատանք են իրականացրել ռազմական դրության ընթացքում:
Կարծիքներ