Հրադադարի հաստատումից հետո Գազա է ժամանել մարդասիրական առաջին օգնությունը
Իսրայելի ու Պաղեստինի միջև հրադադարի ռեժիմի հաստատումից ժամեր անց մարդասիրական առաջին օգնությունը ժամանել է Գազայի հատված՝ փոխանցում է BBC-ն:
Հազարավոր պաղեստինցիներ վերադարձել են ավերված տներ: Նշվում է, որ բնակավայրերի վերականգնումը տարիներ կտևի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում միջանցք ստեղծել վիրավորներին հակամարտության գոտուց դուրս բերելու համար:
Վերջին տվյալների համաձայն՝ 11 օր տևած արաբ-իսրայելական հակամարտության հետևանքով մահացել է 250 պաղեստինցի, որոնք հիմնականում Գազայի հատվածից են:
Թե՛ ՀԱՄԱՍ-ը և թե՛ Իսրայելը տոնում են իրենց հաղթանակը:
Կարծիքներ