Թուրք լրագրողին աշխատանքից հեռացրել են Թուրքիայի ներքին գործերի նախարարի՝ մաֆիայի հետ կապի վերաբերյալ հարցի համար
Anadolu թուրքական պետական գործակալությունը հայտարարել է իր թղթակցին աշխատանքից հեռացնելու մասին այն բանից հետո, երբ վերջինս մամուլի ասուլիսի ժամանակ հարց է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ կազմակերպված հանցավորության հետ հավանական կապի մասին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Թուրքիայի հայտնի հանցավոր հեղինակություններից մեկը, որը թաքնվում է արտասահմանում, YouTube-ում մի քանի տեսանյութ էր հրապարակել, որում նա Թուրքիայի որոշ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնավորապես՝ Սոյլուին, մեղադրել է մաֆիայի հետ կապերի և կոռուպցիայի համար:
Կարծիքներ