Վոլկովսկու անվան թատրոնը հոկտեմբերի 27-ից ընդունելու է միայն պատվաստված հանդիսատեսի

Վոլկովսկու անվան թատրոնը հոկտեմբերի 27-ից ընդունելու է միայն պատվաստված հանդիսատեսի

Ֆյոդոր Վոլկովի անվան պետական ​​ակադեմիական դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 27-ից կընդունի միայն այն հանդիսատեսին, որը կներկայացնի պատվաստման կամ վերջին վեց ամսվա ընթացքում քովիդ-19-ով հիվանդացության մասին վկայական։ Թատրոնն արդեն տեխնիկապես պատրաստված է QR կոդերը ստուգելու համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասել է թատրոնի տնօրեն Այրատ Թուխվատուլինը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մշակութային հաստատություն պետք է ծանրաբեռնվածությունը սահմանափակի 30 տոկոսով, կամ ներս թողնի միայն պատվաստված հանդիսատեսին։

Մինչև 18 տարեկան հանդիսատեսից պատվաստման վկայական չի պահանջվի թատրոն մուտք գործելու համար։

Վոլկովի թատրոնը ռուսական առաջին պրոֆեսիոնալ թատրոնն է, որը հիմնադրվել է 1750 թվականին Յարոսլավլում։ Անվանվել է հիմնադրի՝ Ֆյոդոր Վոլկովի անունով՝ ռեժիսոր, դերասան, նկարիչ, ձեռնարկատեր։

Թատրոնը միջազգային փառատոների և մրցույթների մշտական ​​մասնակից է։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում