Սուդանում բողոքի ցույցերի ընթացքում յոթ մարդ է զոհվել
Առնվազն յոթ մարդ է զոհվել, ևս 140-ը վիրավորվել են երկուշաբթի օրը Սուդանում բողոքի ցույցերի ընթացքում, որոնք բռնկվել են զինվորականների հեղաշրջման փորձից հետո։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության ներկայացուցչի տվյալները։
Գերատեսչությունում նշել են նաև, որ մահվան պատճառը եղել են հրազենային վնասվածքները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Կարծիքներ