Ինքնասպանություն Երևանում. բարձրահարկերից մեկի բակում հայտնաբերվել է 48-ամյա կնոջ դի

Ինքնասպանություն Երևանում. բարձրահարկերից մեկի բակում հայտնաբերվել է 48-ամյա կնոջ դի

Երեկ՝ հուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նանսենի փողոցի 20 շենքի բակում կնոջ դի կա, գրում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ 48-ամյա Քրիստինե Մ.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների վերջինս շենքից նետվելով ինքնասպանություն է գործել:

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում