Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

Դեկտեմբերի 3-10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Լոռու մարզի Օձուն և Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղերում:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 28 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
Կարծիքներ