Վայոց Ձորում բախվել են Mitsubishi Grandis-ն nւ մոտոցիկլետը
Վայոց Ձորի մարզում այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 115-րդ կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչներ, 49-ամյա Կարեն Կյուրեղյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենան և 57-ամյա Արմեն Գալստյանի վարած «Վոսխոդ» մոդելի առանց համարանիշի մոտոցիկլետը, հայտնում է shamshyan.com-ը։
Բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ Mitsubishi-ի վարորդը աշխատում է «Արփա Պառնաս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:
Կարծիքներ