Փոխվարչապետը կարևոր փոփոխություն է համարում Վերին Լարսի անցակետի անցուղիների ավելացումը
Վերին Լարսի անցակետում 11-ի փոխարեն այսօր 39 անցուղի է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Սա շատ մեծ ու կարևոր փոփոխություն է: 2020-21 թվականներին թողունակության ռեկորդը եղել է 300 բեռնատար, այդքան բեռնատար էր անցնում մեկ օրվա ընթացքում։ Այսօր անցնում է 1500 մեքենա, որը շատ էական է։ Ընդ որում, երեկ 409 մեքենայի համար ազատ տեղ կար»,- ընդգծեց Գրիգորյանը։
Փոխվարչապետի խոսքով՝ այս լուծումը հայկական բեռնատարների համար որևէ խոչընդոտ չպետք է առաջացնի։
«Շատ կարևոր է նաև, որ Վրաստանում էլ մինչև 2024 թվականի ավարտը անցուղիների թիվն 9-ից դառնալու է 15»,- ասաց Գրիգորյանը։
Կարծիքներ