Հովհաննես Հարությունյան․ Շատ ուրախ ենք, որ պատմություն կերտեցինք

Հովհաննես Հարությունյան․ Շատ ուրախ ենք, որ պատմություն կերտեցինք

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում 4։1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին» (առաջին խաղը՝ 0։1) և դուրս եկավ հաջորդ փուլ։

Հայաստանի  ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Հովհանես Հարությունյանը Armsport-ի հետ զրույցում խոսել է խաղի մասին։

«Աննկարագրելի էմոցիաներ են։ Շատ ուրախ ենք։ Լավ չսկսեցինք հանդիպումը և գոլ բաց թողեցինք, սակայն թիմային ոգին ու հաղթելու ցանկությունը շատ մեծ էր։ Մենք այստեղ էինք հաղթանակի համար։

Շատ ուրախ ենք, որ կարողացանք պատմություն կերտել և դուրս գալ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ»,- ասել է Հարությունյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում