Հուլիսի 25-27-ը ԱԻՆ-ում 5 ահազանգ է ստացվել քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ
Հուլիսի 25-27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Արմավիրի մարզի Էջմիածին և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
Կարծիքներ