«Արարատ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի
Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Էդգար Թորոսյանը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա մասնագետը Երևանի «Արարատ»-ում է աշխատում 2017 թվականից: Այդ մրցաշրջանում Թորոսյանը եղել է Արկադի Անդրեասյանի օգնականը: 2019-ին գլխավորել է «Արարատ-2»-ը: 2020-21թթ. մրցաշրջանից սկսած ընդգրկված էր Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում:
2020 թվականին ստացել է ՈՒԵՖԱ-ի Պրո կարգի մարզչական արտոնագիր։
Էդգար Թորոսյանի մարզչական շտաբում են ընդգրկվել «Արարատ»-ի նախկին ֆուտբոլիստներ Ռաֆայել Սաֆարյանն ու Ալեքսանդր Պետրոսյանը: Դարպասապահների մարզիչն է Էդիկ Երիցյանը:
Կարծիքներ