ԵԽ-ում քննարկվել են Վրաստանի գալիք խորհրդարանական ընտրությունները |aliq.ge|
|aliq.ge| Եվրախորհրդարանում քննարկել են Վրաստանում տեղի ունեցող իրավիճակը, գալիք ընտրություններն ու կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողությունները: Եվրախորհրդարանական Սվեն Միքսերի դիմումի մեջ նշվում է, որ Վրաստանը ամբիցիոզ բարեփոխումներ է իրականացրել, և դա նրա մոտ ստացվել է:
Եվրախորհրդարանում ընդլայնված դեբատների ընթացքում քննարկվել է Վրաստանի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի հաշվետվությունը:
Հաշվետվությունը քննարկելիս ԵԽ անդամները ողջունել են ընտրական համակարգում իրականացված փոփոխությունները, ինչպես նաև որոշ պատգամավորներ կոչ են արել իշխանությանը՝ ազատել Գիորգի Ռուռուային, որը ձերբակալվել է ընդդիմության ցույցերի ժամանակ:
Անդրադառնալով ընտրություններին՝ շեշտը դրվել է նաև լրատվամիջոցներին հավասար տեղեկություն տալու վրա: ԵԽ պատգամավորները նշել են, որ եթե Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը թույլ տա, ապա ԵԽ-ն դիտորդներ կուղարկի ընտրություններին ընդառաջ:
Կարծիքներ