ՊԵԿ-ը կազմակերպում է անվճար դասընթաց օրինապահ հարկ վճարողների համար
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ-ի մարտի 29-ից 31-ը Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող կազմակերություննների (անհատ ձեռնարկատերերի) համար կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով եռօրյա անվճար դասընթաց: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, ժամը՝ 18.30-ից: Ավարտին ցանկացողներին կտրվի մասնակցության հավաստագիր:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ-ի մարտի 26-ը ներառյալ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected] ներկայացնել դասընթացի մասնակցության հայտ՝ լրացնելով դիմումը: Դասընթացին յուրաքանչյուր կազմակերպությունից կարող է մասնակցել մեկ անձ:
Լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով կամ ծանոթանալ հայտարարությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ