ԿԲ խորհուրդն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 16-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 5.5%: Այս մասին հայտնեցին ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 7%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4%»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ