Արագածոտնի, Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում ձյուն է տեղում

Արագածոտնի, Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը (մերկասառույց), Շիրակի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, Գորայք-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի են։

Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Երևան-Սևան ավտոճանապարհի 23-24-րդ կմ-ին («Չայնիի ոլորաններ» կոչվող հատված) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում