ԱՀԿ ղեկավարը և Լավրովը համակարծիք են համաշխարհային առողջապահության համակարգի ամրապնդման անհրաժեշտության հարցում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը հայտնել է, որ Հռոմում G20-ի գագաթնաժողովում ինքը հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ և նրա հետ պայմանավորվել համաշխարհային առողջապահական համակարգի ամրապնդման անհրաժեշտության և ԱՀԿ-ի առանցքային դերի շուրջ։
«Ես հանդիպել եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Հռոմում G20 գագաթնաժողովում, և մենք պայմանավորվել ենք, որ մենք պետք է ամրապնդենք համաշխարհային առողջապահական համակարգը, ներառյալ ԱՀԿ-ի առանցքային դերը, որպեսզի կանխենք մարդկանց առողջությանը սպառնացող վտանգները», - Twitter-ի իր էջում գրել է Գեբրեյեսուսը։
ԱՀԿ ղեկավարը հավելել է, որ նախարարի հետ քննարկել է նաև Առողջապահության համաշխարհային ասամբլեայի առաջիկա արտահերթ նստաշրջանը, որը նվիրված է համաճարակներին նախապատրաստվելու և դրանց արձագանքման միջազգային համաձայնագրի մշակմանը։
Հանդիպումը պետք է կայանա նոյեմբերին։
Կարծիքներ