Ճապոնիան ծրագրում է պատվաստանյութ մշակել օմիկրոն շտամի դեմ
Ճապոնական Shionogi Pharmaceutical ընկերությունը մտադիր է պատվաստանյութ մշակել, որը կարող է հակազդել COVID-19-ի նոր օմիկրոնի շտամին։ Այս մասին գրում է Газета-ն՝ հղում անելով «Yomiori Shimbun» թերթին։
Հաղորդվում է, որ մասնագետները սկսել են նախապատրաստվել որոշ վիրուսային սպիտակուցների արտադրությանը, որոնք հիմք են հանդիսանում ապագա դեղամիջոցի համար։ Հավանաբար, խոսքը պատվաստանյութի ստեղծման մասին է, որը իմունիտետ է առաջացնում՝ արհեստականորեն ստեղծված կորոնավիրուսային սպիտակուցի մի մասն օրգանիզմ ներմուծելով։
Շիոնոգին նախատեսում է սկսել մշակման փուլում գտնվող կորոնավիրուսային պատվաստանյութի առաքումը մինչև 2021 ֆինանսական տարվա վերջ:
Ներկա պահին դեղագործական ընկերությունն արդեն մշակում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ՝ առանց որևէ կոնկրետ շտամի հիշատակման։
Նոյեմբերին Հարավային Աֆրիկայում հայտնաբերվել է COVID-19-ի նոր շտամ, որն ունի չափազանց մեծ թվով մուտացիաներ։ Նոյեմբերի 26-ին ԱՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց կորոնավիրուսի նոր՝ խիստ մուտացիայի ենթարկված տարբերակի հայտնաբերման մասին։
Կարծիքներ