Գերմանիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային 66,884 դեպք
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվն օրական ավելացել է 66884-ով, ինչը նոր առավելագույնն է ամբողջ համաճարակի համար։ Այս մասին են վկայում չորեքշաբթի օրը հրապարակված Ռոբերտ Կոխ ինստիտուտի տվյալները։
Նախորդ հակառեկորդը գրանցվել է նոյեմբերի 18-ին, երբ օրական արձանագրվել է վարակման 65 371 դեպք։ Համաճարակի սկզբից վարակը հայտնաբերվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության 5 497 795 բնակչի մոտ։ Կորոնավիրուսի հետևանքներից 24 ժամում հանրապետությունում մահացել է 335 պացիենտ. Գերմանիայում համաճարակի ողջ ընթացքում մահացածների ընդհանուր թիվը հասել է 99768-ի։
Կորոնավիրուսի 7-օրյա տարածումը Գերմանիայում համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 հազար բնակչի հաշվով 400 դեպքը։ Չորեքշաբթի օրը դրա արժեքը 404,5 էր։ Նախորդ օրը այս ցուցանիշը հավասար էր 399,8-ի։ Մեկ ամիս առաջ այն կազմում էր 100 դեպք 100 հազար մարդու հաշվով: Յոթ օրվա ընթացքում 100,000 բնակչի հաշվով հոսպիտալացված կորոնավիրուսով հիվանդների թիվը, որը կարևոր ցուցանիշ է հասարակական կյանքի հնարավոր սահմանափակումների համար, 5,60 է։
Վերջին շաբաթների ընթացքում Գերմանիայում COVID-19-ի դեպքերը արագորեն աճում են։ նոյեմբերի 18-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում է ունեցել դաշնային նահանգների ղեկավարների հետ, որից հետո ընդունվել է վարակի տարածումը զսպելու միջոցառումների նոր փաթեթ։ Եթե նախկինում իշխանությունների կողմից սահմանափակող միջոցների ընտրության հիմնական չափանիշը յոթնօրյա հիվանդացության ցուցանիշն էր, ապա այժմ որոշիչ է հոսպիտալացման ցուցանիշը։ Այդ կապակցությամբ երկրում ներդրվում են կլինիկաների զբաղվածության երեք տարբեր մակարդակներ (3, 6 և 9), որոնց համաձայն կհաստատվեն որոշակի սահմանափակումներ։ Բացի այդ, իշխանությունների որոշմամբ՝ տարեցների և հաշմանդամների խնամքի տակ գտնվող բոլոր աշխատողները պետք է պարտադիր պատվաստվեն կորոնավիրուսի դեմ։
Կարծիքներ