Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ռիսկի դիմել՝ ռազմական աջակցություն ցուցաբերելով Ուկրաինային

Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ռիսկի դիմել՝ ռազմական աջակցություն ցուցաբերելով Ուկրաինային

ԱՄՆ-ն պատրաստ է ռիսկի դիմել Ուկրաինային զենքի մատակարարման հարցում. Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Ասպենի ինստիտուտի անվտանգության ամենամյա ֆորումում։ Այս իրադարձությունը տեղի է ունենում Կոլորադոյի Ասպեն քաղաքում:

Սալիվանը խեղաթյուրված է անվանել այն միտքը, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «պատրաստ չէ որոշ զենք տրամադրել Ռուսաստանի Դաշնության հնարավոր արձագանքի վերաբերյալ մտահոգությունների պատճառով»։ «Մենք պատրաստ ենք ռիսկի դիմել և պատրաստ կլինենք ռիսկի դիմել Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու հարցում»,- ասել է Բայդենի ազգային անվտանգության օգնականը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում