Գերմանիայի ԱԳՆ-ն մտադիր չէ կրճատել Ուկրաինայում իր դեսպանատան անձնակազմը
Գերմանիայի ԱԳՆ-ն չի նախատեսում կրճատել Ուկրաինայում Գերմանիայի դեսպանատան աշխատակիցների թիվը՝ չնայած այս երկրում լարվածության հնարավոր աճին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով ԱԳՆ-ին։
Նրա խոսքով՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը դեսպանատան աշխատակիցները կրճատելու կամ նրանց ընտանիքի անդամներին դուրս բերելու ոչ մի միջոց չի նախապատրաստում։
Ավելի վաղ Bild թերթը հայտնել էր, որ Գերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայում դեսպանատան աշխատակիցների ընտանիքների տարհանման ծրագիր է մշակում։
Կարծիքներ