Արցախը հազարամյակներ հայկական է և մնալու է հայկական, տուն եկեք. Թաթուլ Հակոբյան
Տուն եկեք, սիրելի արցախցիներ, եկեք հենց հիմա: Այս օրերին Արցախում՝ ճանապարհներին, դաշտերում, սարերում ինձ հանդիպում են իրենց տերերին փնտրող կովերը, երինջները, հորթերը, ոչխարները: Եկեք հավաքեք նուռը:
Տուն եկեք և ամեն մեկդ սկսեք Ձեր ընտանիքի նոր էջը: Այո, մեջքներս կոտրված է, սրտներս կոտրված է, տուն եկեք և Ձեր տներում եք գտնելու ապագայի երջանկությունը, որ գալու է:
Արցախը հազարամյակներ հայկական է և մնալու է հայկական, տուն եկեք: Եկեք կերակրեք կովերին, որ հորթերը սոված չմնան:
Կարծիքներ