Ալյասկայի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ Ալյասկա նահանգի Չիգնիկ քաղաքից 114 կմ դեպի արևելք տեղի է ունեցել 6,9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 11-ին ՝ Գրինվիչի ժամանակով 9։10-ին։ Էպիկենտրոնը գտնվել է 69.1 կմ խորության վրա:
Ցունամիի սպառնալիքի մասին նախազգուշացումներ չեն եղել։
Կարծիքներ