Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարության տոնի առթիվ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն շնորհավորական ուղերձ է հղել Հարության տոնի առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից, ուղերձում, մասնավորապես, ասված է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ:
Թող այս լուսավոր տոնն օրհնություն, խաղաղություն եւ բարօրություն բերի բոլորիս ընտանիքներին եւ հայ ժողովրդին:
Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:
Կարծիքներ