Երևանում 31-ամյա կինն ու 11 տարեկան երեխան վրաերթի են ենթարկվել
Երեկ՝ մարտի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ժամը 17:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 73-ամյա Ս.Ղ.-ն իր վարած «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան նոր խճուղու 2/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 31-ամյա Ա. Կ.-ին և 11-ամյա Վ. Պ.-ին:
Աղբյուրի համաձայն, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ shamshyan.com-ի, վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են:
Կարծիքներ