«Եթե ԱՄՆ – ն պատերազմ է ուզում, մենք պատրաստ ենք». ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատուն

«Եթե ԱՄՆ – ն պատերազմ է ուզում, մենք պատրաստ ենք». ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատուն

ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել չինական ապրանքների մաքսատուրքերը 10% – ից 20% բարձրացնելուց հետո: Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան «X»-ի էջում արված հրապարակումից։

«Եթե ԱՄՆ – ն պատերազմ է ուզում՝ լինի դա սակագնային պատերազմ, առևտրային պատերազմ կամ որևէ այլ տեսակի պատերազմ, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ», – ասվում Է ԱՄՆ-ում ՉԺՀ դեսպանատան հաղորդագրության մեջ:

Հայտարարությունը հրապարակվել է այն պահին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավարտել է Կոնգրեսում տնտեսական քաղաքականության վերաբերյալ իր ելույթը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում