Ինդոնեզիայում ակտիվացել է Մերապի հրաբուխը
Ինդոնեզիայի Ճավա կղզում ակտիվացել է Մերապի հրաբուխը:
Երկրաբանական աղետների հետազոտման կենտրոնի տվյալների համաձայն՝ ժայթքումը գրանցվել է տեղի ժամանակով 05:53-ն: Ժայթքումից հետո 11 գյուղեր պատվել են մոխրի շերտով
Վերջին անգամ Մերապի հրաբուխը ժայթքել է օգոստոսի 10-ին:
Մերապին Ինդոնեզիայի ամենաակտիվ հրաբուխն է (2968 մ): 2010 թվականին հրաբխի ժայթքման զոհն էր դարձել 347 մարդ:
Կարծիքներ