Ուրուգվայի հետ մեր ավանդական համագործակցությունը ընդգրկուն պատմություն ունի. Արմեն Գրիգորյան

Ուրուգվայի հետ մեր ավանդական համագործակցությունը ընդգրկուն պատմություն ունի. Արմեն Գրիգորյան

Հայաստանի և Ուրուգվայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ Արմեն Գրիգորյանը և Ֆրանսիսկո Բուստիժոն, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Գրիգորյանի խոսքով՝ այս այցը վերահաստատում է հայ-ուրուգվայական ջերմ հարաբերությունները և բարեկամական ամուր կապերը:

«Հաջորդ տարի Հայաստանը և Ուրուգվայը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այդ համատեքստում այսօր բովանդակալից զրույց ունեցանք անցյալի ձեռքբերումների, ներկա հնարավորությունների ու ապագա հեռանկարների մասին: Իհարկե, բարեկամ Ուրուգվայի հետ մեր ավանդական համագործակցությունը, հայ և ուրուգվայցի ժողովուրդների կապերն առավել ընդգրկուն պատմություն ունեն»,- ասաց Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ Ուրուգվայն առաջին պետությունն էր, որ 1965 թվականին պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և վերահաստատեց համամարդկային արժեքների և մարդու հիմնարար իրավունքների ջատագովի իր համբավը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում