Նովոռոսիյսկում սկսվել է բորա քամին
![Նովոռոսիյսկում սկսվել է բորա քամին](https://freenews.am/uploads/images/image_750x_67a762922ce3f.jpg)
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությունը զգուշացրել է ուժեղ քամու մասին։ Փետրվարի 9-10-ին Անապա-Նովոռոսիյսկ-Գելենջիկ հատվածում առանձին վայրերում սպասվում է հյուսիս-արևելյան քամու ուժգնացում՝ 30-32 մ/վրկ արագությամբ, օդի մինչև -5 °C ջերմաստիճանի զուգակցմամբ:
Բորան, մեծ արագություն ունեցող ցուրտ և պոռթկումներով քամի է, որը փչում է ոչ մեծ բարձրություն ունեցող լեռներից դեպի բավական տաք ջրային մակերևույթ: Բորան հանդիպում է Սև ծովի վրա, Ադրիատիկ ծովի ափին և այլն»։
Կարծիքներ