Թրամփը հետաձգել է Պանամայի նախագահի հետ հեռախոսազրույցը

Թրամփը հետաձգել է Պանամայի նախագահի հետ հեռախոսազրույցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի հետ հեռախոսազրույցը, քանի որ վերջին պահին փոփոխություններ են տեղի ունեցել ԱՄՆ նախագահի օրակարգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters–ը՝ այս մասին հաղորդել է Պանամայի կառավարությունը՝ Պանամայի ջրանցքը գրավելու վերաբերյալ ԱՄՆ սպառնալիքների ֆոնին:

Պանամայի կառավարությունից նշել են, որ արտաքին գործերի նախարարությունը հեռախոսազրույցի մանրամասներ կհաղորդի նոր ժամկետի վերաբերյալ, երբ համաձայնություն ձեռք բերվի: 

Երկու ղեկավարների հեռախոսազրույցը նախատեսված է եղել փետրվարի 7-ի կեսօրին: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում