Արսեն Հարությունյանը տուշեով հաղթեց մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի ԵԱ
Հունգարիայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում վստահ սկսեց ելույթները Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը:
Իր առաջին գոտեմարտում Եվրոպայի չեմպիոնը վստահ հաղթանակ տարավ Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Բեսիր Ալիլիի նկատմամբ:
Երբ Հարությունյանը գոտեմարտը շահում էր 5-0 հաշվով, կարողացավ գետնել մրցակցին և տուշեով ժամանակից շուտ հաղթանակ տարավ: Այսպիսով՝ նա դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Լեհաստանը ներկայացնող Էդուարդ Գրիգորևի հետ:
Կարծիքներ