ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլն է մեկնարկել. Մայք Փենս
ԱՄՆ-ում մասնագետները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլին են անցել, այս մասին սոցկայքերում հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։
«Այսօր ԱՄՆ-ում երրորդ փուլի կլինիկական փորձարկումների առաջին օրն է»,- գրել է նա թվիթերյան իր օգտահաշվում։
Քաղաքական գործիչը նշել է, որ երկիրը «ևս մեկ քայլով մոտեցել է պատվաստանյութին և կորոնավիրուսն անցյալում թողնելու ժամանակաշրջանին»։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 433 410 դեպք, հիվանդությունից ապաքինվել է 2 136 603, մահացել՝ 150 444 մարդ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը երեկ Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի տարածման տեմպերն արագանում են:
«Հիվանդության գրեթե 16 միլիոն և մահվան ավելի քան 640 000 դեպքի մասին հայտարարություններ են ներկայացվել ԱՀԿ։ Համավարակի տեմպերը շարունակում են արագանալ»,- խոստովանել է Ղեբրեյեսուսը։
Կարծիքներ