1992 թ. ապրիլի 10-ին Մարաղայի խաղաղ բնակիչները ենթարկվեցին լիակատար էթնիկ զտման. ԱԳՆ

1992 թ. ապրիլի 10-ին Մարաղայի խաղաղ բնակիչները ենթարկվեցին լիակատար էթնիկ զտման. ԱԳՆ

1992 թվականի ապրիլի 10-ին Հայաստանի Մարաղա գյուղի խաղաղ բնակիչները ենթարկվեցին լիակատար էթնիկ զտման. ավելի քան 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, սպանվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից, 5000 բնակիչ բռնի տեղահանվեց: Պատանդ վերցվեց 29 կին և 9 երեխա, 19-ի ճակատագիրը դեռևս անհայտ է՝ նշված է Հայաստանի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում:

«Այդ վայրագությունները լավ փաստագրված են Human Rights Watch-ի և Amnesty International-ի  զեկույցներում: Մարաղայի կոտորածին հանգեցրած վարքագծերը՝ էթնիկ ատելությունը, անպատժելիությունը, պատերազմական հանցագործությունների փառաբանումը, հայկական մշակութային կոթողների ավերումը և բռնի տեղահանումը, ավելի վաղ արձանագրվել էին 1988-1990 թվականներին՝ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և այլուր հայերի ջարդերի ժամանակ։

Այսօր, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածների զոհերի հիշատակին, նման ոճրագործությունները կանխելու և հարատև խաղաղության հասնելու համար պահանջվում է հրաժարվել ատելության խոսքից և նպաստել մարդու հիմնարար իրավունքների հարգմանը»,- նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում