Ստեղծվել է Արկադի Անդրեասյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով

Ստեղծվել է Արկադի Անդրեասյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Արկադի Անդրեասյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: 

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Արկադի Անդրեասյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին` ժամը 17:30-19:00-ը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը կկայանա դեկտեմբերի 26-ին` ժամը 13:00-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):

Դեկտեմբերի 23-ին 73 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում