Վենեսուելայի ԱԳ նախարարը դեմ է արտահայտվել ՄԱԿ-ի ՄԱԲՀ-ում Ռուսաստանի մասնակցության կասեցմանը
Վենեսուելայի կառավարությունը սխալ է համարում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու որոշումը։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Հարավամերիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆելիքս Պլասենսիան։
«Որպես ՄԱԿ-ի հիմնադիր անդամ՝ Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը իր կանոնադրության սկզբունքներին և մանդատին և չի ընդունում ՄԱԿ-ի ՄԱԲՀ-ում Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու որոշումը»,- գրել է նա Twitter-ում։
Ինչպես ավելի ուշ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ Գենադի Կուզմինը, Ռուսաստանը որոշել է ժամանակից շուտ դադարեցնել իր անդամակցությունը ՄԱԿ-ի ՄԻԳ-ին։
Կարծիքներ