Քուվեյթը համավարակի պատճառով ֆինանսապես ծանր վիճակում է հայտնվել
Նավթային գերտերություն համարվող Քուվեյթը ճգնաժամային վիճակում է՝ հայտնում է Bloomberg-ը:
Նշվում է, որ դա տեղի է ունեցել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված էներգիայի գների և նավթից ստացված եկամուտների նվազման պատճառով:
Քուվեյթի ազգային բյուջեն չափազանց փոքր է, այս պահին դա բավարար չէ նույնիսկ քաղծառայողներին աշխատավարձ վճարելու համար:
Ճգնաժամը ազդել է նաև նավթային արդյունաբերության հետ սերտորեն կապված այլ պետությունների վրա: Օրինակ՝ տուժել են Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Օմանը:
Կարծիքներ