Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից ավտոտնակի տանիքում հրդեհ է բռնկվել
ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 18-ին, ժամը 05։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 95 շենքի մոտակայքում գտնվող շինությունում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից ավտոտնակի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:43-ին, մարվել՝ 06:08-ին: Այրվել են ավտոտնակի փայտե կառուցատարրերը (15 քմ) և կենցաղային իրեր (3 քմ):
Կարծիքներ