«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում տեսախցիկը ֆիքսել է կովկասյան ընձառյուծին՝ իր ձագուկների հետ

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում տեսախցիկը ֆիքսել է կովկասյան ընձառյուծին՝ իր ձագուկների հետ

Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը գիշերային շրջայցի ժամանակ նկարահանել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ։

Բնությունը վերականգնվում է, և ընձառյուծի այս բացառիկ նկարահանումը մեզ ավելի է պարտավորեցնում այսուհետ լինել շատ ավելի ուշադիր, ու ավելի ուժեղացնել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության համակարգը։

Հիշեցնենք, որ Հայաստանում բնակվում է ընձառյուծի կովկասյան ենթատեսակը (Panthera pardus tulliana), այն
գրանցված է Հայաստանի կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարմիր ցուցակում «կրիտիկական»
կարգավիճակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում