Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել Է Թուրքիայի կողմից Չենդուում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին
Թուրքիան հունիսի 13-ին գլխավոր հյուպատոսություն է բացել Չենդու քաղաքում (Սիչուան նահանգի վարչական կենտրոն, ՉԺՀ հարավ-արևմուտք): Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը:
«Ես հավատում եմ, որ Չենդուում գլխավոր հյուպատոսության ստեղծումը նոր կամուրջ կդառնա չին-թուրքական բարեկամական կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության համար», - բացման արարողության ժամանակ ընդգծել է Չինաստանի ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Վու Սին:
Չինաստանի նախարարության տարածած հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ Չենդուում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը թույլ կտա «ավելի մեծ հնարավորություններ ստեղծել տարածաշրջանների մակարդակով համագործակցությունն առաջ մղելու համար»: Դրանում ընդգծվում է, որ Սիչուան նահանգը մտադիր է խորացնել թուրքական կողմի հետ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով:
Կարծիքներ