ՀՀ նորանշանակ դեսպանը Հունգարիայի նախագահի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները
Հունգարիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը հունիսի 13-ին իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նախագահ Կատալին Նովակին, որը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր դիվանագիտական առաքելության մեջ։
Ինչպես տեղեկանում ենք Հունգարիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Սմբատյանը և նախագահ Նովակը մտքեր են փոխանակել հայ-հունգարական հարաբերությունների և տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ։
Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել հայ և հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական կապերին և ներկայումս երկու հասարակությունների միջև փոխադարձ շփումների ակտիվացման կարևորությանը։
Կարծիքներ