ԱՄՆ-ը մտադիր է լրացուցիչ օգնություն հատկացնել Ուկրաինայի ՆԳՆ-ին` 100 մլն դոլարի չափով
ԱՄՆ-ը մտադիր է 100 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն տրամադրել Ուկրաինայի ՆԳՆ-ին՝ սահմանների անվտանգությունն ապահովելու, օրենքն ու կարգը պահպանելու և կառավարական ենթակառուցվածքները պաշտպանելու համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ։
Միացյալ Նահանգները պարտավորվել է տրամադրել լրացուցիչ 100 միլիոն դոլար քաղաքացիական անվտանգության աջակցության, ուժեղացնելու Ուկրաինայի ՆԳՆ կարողությունը՝ ապահովելու սահմանների կարևորագույն անվտանգությունը, պահպանելու քաղաքացիական իրավապահ գործառույթները և պաշտպանելու կարևոր պետական ենթակառուցվածքները:
Մասնավորապես, ենթադրվում է, որ այս օգնությունը կապահովի Ուկրաինայի սահմանապահ ծառայության և ազգային ոստիկանության համար նոր պաշտպանական սարքավորումների, զրահատեխնիկայի և կապի միջոցների տրամադրումը։
Կարծիքներ