Ես ռասիստ չեմ. Լը Պենը պատասխանել է Մակրոնին
Մինչ Ֆրանսիայում ընթանում է նախագահական քարոզարշավը, «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի վարկանիշը զգալի աճել է: Նա իր ցուցանիշներով մոտ է գործող նախագահ Էմանուել Մակրոնին հավասարվելուն և Ֆրանսիայի առաջին կին նախագահ դառնալուն:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ծայրահեղ աջակողմյան հայացքների տեր Լը Պենը, որին գործող նախագահը ռասիստ էր անվանել է, պատասխանել է նրան:44-ամյա կինը նշել է, որ ռասիստ չէ:
«Թող իմ ծրագրում գտնի մի առաջարկ, որը խտրականություն կդնի ֆրանսիացիների նկատմամբ՝ նրանց ծագման, կրոնի կամ մաշկի գույնի պատճառով: Ես չափազանց վրդովեցուցիչ եմ համարում Ֆրանսիայի նախագահի խոսքերը: Նա դարձել է շատ ագրեսիվ այն պահից, երբ մտել է քարոզարշավ», - ասել է Լը Պենը։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կայանալու են երկու փուլով՝ ապրիլի 10-ին և 24-ին:
Կարծիքներ