Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 6.3 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 6.3 հա տարածքում բռնկված հրդեհները

Ապրիլի 18-ից 20-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ,

Արագածոտնի մարզի Կարբի գյուղում՝ 3000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 3000 քմ, Մրգավետ գյուղում՝ 3000 քմ, Արաքսավան գյուղում՝ 300 քմ,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 3.3 հա,

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 1.8 հա,

Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՝ 500 քմ,

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում՝ 400 քմ:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 6.3 հա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում