Ռուսաստանի հաստատակամ դիրքորոշումը նպաստում է բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը. Ասադ
Արեւմուտքի նկատմամբ Ռուսաստանի սկզբունքային քաղաքականությունը նպաստում է բազմաբեւեռ աշխարհի ձեւավորմանը, որին ձգտում են միջազգային իրավունքին հավատարիմ բոլոր երկրները։ Այս մասին, ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը՝ Դամասկոսում ընդունելով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևին։
«ԱՄՆ-ի և Արևմուտքի նկատմամբ Ռուսաստանի հաստատակամ և սկզբունքային քաղաքականությունը բազմաբևեռ աշխարհի ծնունդին նպաստող հիմնական գործոններից մեկն է, որին ձգտում են բոլոր երկրներն ու ժողովուրդները՝ հավատարիմ մնալով միջազգային իրավունքին և պաշտպանելով իրենց ինքնիշխանությունն ու ազգային շահերը»,֊ ասել է Ասադը։
Կարծիքներ