Դիմումներն արդեն ընդունվում են․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է․
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալների վեցամսյա և Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքներում բնակելի անշարժ գույքը կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալների եռամսյա աջակցության ծրագրերի 2020 թ․ դեկտեմբեր ամսվա համար դիմումներն արդեն ընդունվում են։
Հյուրընկալը պետք է լրացնի անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և բանկային քարտի համարը։
Պարտադիր է նաև նշել հյուրընկալվողի (հյուրընկալվողների) անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը):
Առավել մանրամասն՝ https://bit.ly/3ryhd5w
Կարծիքներ