ՄԻԵԴ-ը չի քննի Հայաստանի և Ադրբեջանի գանգատները
Եվրադատարանը չի քննի 2014-ին գերեվարված և խոշտանգված Տավուշի բնակիչներ Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի գործերով 2021-ին կայացրած վճռի դեմ Հայաստանի և Ադրբեջանի գանգատները. գրում է 1lurer.am-ը: ՄԻԵԴ-ը բողոքը վարույթ չի ընդունել: Այդ գործերով վճիռները արդեն ենթակա են կատարման: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր Ադրբեջանին փոխհատուցել 40-հազարական եվրո, նաև իրականացնել նախաքննություն՝ գործընթացում տուժողների իրավահաջորդների ներգրավվամբ: Վճռով պետք է բացահայտվեն մեղավորները ու պատասխանատվության ենթարկվեն:
Նոյեմբերի 4-ին դատարանը վճիռ էր կայացրել ընդդեմ Ադրբեջանի, բավարարել հայկական կողմի բողոքը՝ ճանաչելով Խոջոյանի և Պետրոսյանի՝ կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտումները: Հայկական կողմը գանգատ էր ներկայացրել Մեծ պալատ՝ վիճարկելու խտրականությունից զերծ լինելու իրավունքի խախտման փաստը: 77-ամյա Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր, այնուհետև վերադարձվել, կարճ ժամանակ անց մահացել էր: Նա ենթարկվել էր բռնության, նրան ներարկել էին հոգեմետ դեղեր, դիզվառելիք: Գերությունից մեկ օր անց Բաքուն հայտարարել էր, թե իբր Կարեն Պետրոսյանը մահացել է սրտի անբավարարությունից:
Կարծիքներ