ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքից (տեսանյութ)

ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքից (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է նոր կադրեր՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բանակային ավիացիայի Ka-52 հարվածային ուղղաթիռների մարտական ​​գործողություններից։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։

Նշվում է, որ թռիչքներն իրականացվել են հիմնականում ցածր բարձրության վրա և դժվարին օդերևութաբանական պայմաններում։

«ՌԴ օդատիեզերական զորքերի բանակային ավիացիայի անձնակազմերը ոչնչացրել են հակաօդային կայանք և զրահատեխնիկա հակատանկային կառավարվող հրթիռներ»,- հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից՝ նշելով, որ օբյեկտիվ դիտարկման տեսագրությունները հաստատում են ճշգրիտ հարվածը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում