Արմավիրի բազմաթիվ փողոցներ արդեն գիշերային լուսավորություն ունեն

Արմավիրի բազմաթիվ փողոցներ արդեն գիշերային լուսավորություն ունեն

Արմավիր քաղաքի Շինարարների, Վերածնունդ, ՄԱԿ-ի փողոցները և հարակից հատվածներն արդեն ունեն գիշերային լուսավորություն:

Այս մասին հայտնում են Արմավիրի համայնքապետարանից:

«Արմավիրի լուսավորություն» ՀՈԱԿ-ի ուժերով, համայնքային բյուջեի միջոցներով լուսավորվել է շուրջ 2 կմ հատված, տեղադրվել է 52 էներգախնայող լեդ լուսատու:

Լուսավորության ցանցի նորոգման և ընդլայնման աշխատանքները համայնքի ամբողջ տարածքում շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում